Ջոն Բոլթոնը կայցելի Թուրքիա և Իսրայել՝ ԻՊ-ի դեմ հետագա պայքարը քննարկելու համար
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տեղեկացրել է, որ հունվարին Թուրքիա և Իսրայել կատարելիք այցերի ժամանակ կքննարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:
«Անհամբերությամբ սպասում եմ հունվարին Իսրայել և Թուրքիա կատարելիք այցերին: Մենք կքննարկենք մեր հետագա աշխատանքները տարածաշրջանում անվտանգության ասպարեզում առկա մարտահրավերներին դիմակայելու հարցում, այդ թվում և ԻՊ-ի դեմ պայքարի, քանի որ ԱՄՆ-ն սկսում է դուրս բերել զորքերը Սիրիայից», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է Բոլթոնը: