Սպասել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանն ու գրոհել․ Ադրբեջանի ԱԳ նախկին ղեկավարի տեսլականը
Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիգ Զուլֆուղարովը տեղական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, թե իբր Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո երկիրը շարժվում է արևմտամետ ուղղությամբ։ Նա կոչ է արել «փոքր-ինչ սպասել, մինչև հարմար պահը գա»։
Դրանից հետո, ըստ Զուլֆուղարովի, անհրաժեշտ է «վերադարձնել» կորցրած տարածքները։ Այս մասին նախկին նախարարն ասել է այն համատեքստում, որ ադրբեջանական հանրության մեջ չկա այն մոլորությունը, թե բանակցությունների միջոցով կարելի է հասնել հակամարտության լուծման։
Նախկին նախարարը սրանով ակնարկել է, որ մինչև հակամարտության ուժային լուծումը սկսելը, ինչը, ըստ նրա, ակնարկում է Ադրբեջանի նախագահը, անհրաժեշտ է սպասել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը։