Սիրիական բանակը մտավ Մանբիջ
Սիրիայի բանակը մտել Մանբիջ քաղաք, որն ավելի վաղ վերահսկում էին Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (ԺԻՈւ) քրդական կազմավորումները, հայտարարել են հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբում:
«Ելնելով բանակի և զինված ուժերի պարտավորություններից և ի պատասխան Մանբիջի բնակչության կոչի, բանակի և զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարում է, որ բանակը մտել է Մանբիջ և այնտեղ բարձրացրել Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը»,-գլխավոր շտաբի հայտարարությունից մեջբերում է արել Սիրիայի պետական հեռուստատեսությունը: