Գավառը բողոքում է. բնակիչները ճանապարհ են փակել (լուսանկարներ)
Գավառ քաղաքում բնակիչները ճանապարհ են փակել՝ պահանջելով Հացառատ համայնքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանին ազատ արձակել, որը կալանավորված է։
Առաջին ատյանի դատարանը նրան ազատ է արձակել, սակայն վերաքննիչը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը և նրա նկատմամբ կրկին կալանք է կիրառվել։
Բնակիչների հետ հանդիպման է գնացել Գեղարքունիքի մարզից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր, «Ժողովուրդ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը։