Մոտ 3 մլն ռուս չի կարողանա երկրից դուրս գալ պարտքերի պատճառով
Մոտ երեք միլիոն ռուսաստանցի ունեցած պարտքերի պատճառով չի կարողանա լքել Ռուսաստանի տարածքը։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Խոսքը ոչ միայն բնակկոմունալ ծառայությունների ունեցած պարտքերի, այլև վարկային պարտավորությունների չկատարման մասին է։
Ըստ Դական կարգադրիչների դաշնային ծառայության հրապարակած տվյալների, 863 հազար մարդ երկրից դուրս գալու իրավունքից զրկվել է վարկային պարտավորությունների չկատարման համար, 558 հազարը՝ ալիմենտային պարտավորությունների չկատարման համար, 285 հազարը՝ ունեցած բնակկոմունալ վճարների չվճարման։
Կան նաև այլ պարտավորությունների չկատարման համար երկրից դուրս գալու իրավունքից զրկվածներ։