Անհայտ անձինք Վիեննայում հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա
Վիեննայում երկու անհայտ անձինք հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա։ Վնասվածներ են ստացել 5 վանականներ։ Այս մասին հաղորդվում է քաղաքի ոստիկանության թվիթերյան էջում։ Տուժածներից մեկի մոտ առկա է գլխի լուրջ վնասվածք։ Տուժածների տարիքն է 56-68։ Նրանց կապկպված են գտել հարձակումից ժամեր անց։
Դեպքը տեղի է ունեցել Վիեննայի հյուսիսային Ֆլորիդսդորֆ շրջանում։ Ենթադրաբար, խոսքը թալանի, այլ ոչ թե ահաբեկչության մասին է։
Գործողությանը մասնակցում է EKO Cobra հատուկ նշանակության հակաահաբեկչական ստորաբաժանումը և WEGA հակաահաբեկչական խումբը։
Հանցագործների որոնումները դեռևս արդյունք չեն տվել։