Փարիզում չեղյալ չեն հայտարարել Ամանորի միջոցառումները
Փարիզի քաղաքապետարանը հաստատել է Ելիսեյան դաշտերում տոնական միջոցառումների կազմակերպման պլանը, չնայած նրան, որ համացանցով կոչեր են հնչում դեկտեմբերի 31-ին «դեղին բաճկոնների» շարժման նոր ակցիաների անցկացման մասին։ ТАСС-ի հաղորդմամբ, այս մասին նշված է քաղաքապետարանի կայքում։
Միջոցառումներ են նախատեսված Հաղթական կամարի մոտ, որոնք ավարտվելու են տոնական հրավառությամբ։
«Դեղին բաճկոնները» Ֆեյսբուքում տարբեր խմբերում նոր ակցիաների կոչ են անում։ Ավելի քան 9000 օգտատեր հաստատել է իր մասնակցություն, շուրջ 70 հազարը հայտարարել է, որ հետաքրքրված է այդ իրադարձությամբ։ Խմբերից մեկում առաջարկ է արվել հավաքվել դեկտեմբերի 29-ին, նաև առաջարկություն կա դեկտեմբերի 31-ի հունվարի 1-ի գիշերը հավաքվել հենց Ելիսեյան դաշտերում։