Իտալիայում երկրաշարժի պատճառով արտակարգ դրություն է սահմանվելու
Իտալիայի իշխանություններն ուրբաթ արտակարգ դրության ռեժիմ կհայտարարեն այն երկրաշարժի կապակցությամբ, որը լույս չորեքշաբթի գիշերը տեղի է ունեցել Կատանիայի նահանգի (Սիցիլիա կղզի) հյուսիսում: Այս հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայի փոխվարչապետ և տնտեսական զարգացման, աշխատանքի ու սոցիալական քաղաքականության նախարար Լուիջի դի Մայոն։
«Վաղը կհայտարարվի արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին», - նրա խոսքը մեջբերում է ANSA գործակալությունը:
Քաղաքական գործիչը հավելել է, որ տեղական իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կստանան բնակչությանն օգնելու համար: 5,0 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել լույս դեկտեմբերի 26-ի գիշերը Սիցիլիա կղզում: