Իրանում հերքել են Ղասեմ Սուլեյմանիի մահվան լուրերը
Իրանական Fars News տեղեկատվական գործակալությունը հերքել է ԻՀՊԿ «Ալ Ղոդս» հատուկ նշանակության ուժերի ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մահվան՝ իսրայելական ԶԼՄ-ների կողմից տարածված լուրերը։
Գործակալությունը գրել է, որ այսօր Սուլեյմանին եղել է իմամ Խոմեյնիի մզկիթում։ Իր հերթին Fars-ը հրապարակել է լուսանկարներ, որոնցում Սուլեյմանին այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցում է Մահմուդ Հաշեմի Շահրուդիի հուղարկավորությանը։
Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե Իսրայելի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան երեք սպաներ, որոնց թվում՝ Սուլեյմանին։