Թուրքիայում փորձարկվել է սեփական արտադրության առաջին ավիառումբը
Թուրքիայում հաջողությամբ անցկացվել են սեփական արտադրության ՄԿ-84 առաջին ավիառումբի փորձարկումները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրության մեջ:
«Տեղի են ունեցել մեր պաշտպանական արդյունաբերության կողմից մշակված ՄԿ-84 առաջին ավիառումբի փորձարկումները, որոնց հետևել է արդյունաբերության և տեխնոլագիաների նախարար Մուստաֆա Վարանկը: Մեկ տոննա կշռող ավիառումբը գերազանցել է ձայնի արագությունը 1.5 անգամ և խոցել է մեկ մետր հաստությամբ բետոնե թիրախը», -ասվում է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանելով տեղի ունեցած փորձարկումները՝ Վարանկը դրանք անվանել է պատմական, որոնք վկայում են «թուրքական պաշտպանական արդյունաբերության ևս մեկ հաջողության մասին»: