Մոսկվան և Երևանը ՀԱՊԿ գծով պետք է համագործակցեն անվտանգության ոլորտում
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ Մոսկվան և Երևանը պետք է համագործակցեն անվտանգության ոլորտում՝ ՀԱՊԿ-ի և այլ ինտեգրացիոն միությունների գծով:
«Կարծում եմ, որ դինամիկան լավն է, պետք է այն պահպանել: Մենք պաստրատ ենք այդ անել, կանենք ամեն հնարավորը, որպեսզի հարաբերությունների նման մակարդակը պահպանվի ոչ միայն այդ ոլորտում(տնտեսություն), այլև այլ ուղղություններով:
Նկատի ունեմ նաև անվտանգության ապահովման ոլորտը, ՀԱՊԿ մասով մեր համագործակցությունը: Խոսենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսության մեջ պլանային համագործակցության մասին », - ասել է Պուտինը՝ հավելելով, որ այս հանդիպումը բավականին հարուստ օրակարգ ունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: