72-ամյա ֆրանսիացին տակառով ատլանտյան օվկիանոս է դուրս եկել (լուսանկարներ)
72-ամյա ֆրանսիացի Ժան Ժակ Սավենը ծովային ճամփորդության է դուրս եկել: Նա պատրաստվում է Ատլանտյան օվկիանոսը հատել տակառով, որը չունի ոչ շարժիչ և ոչ էլ առագաստ: Այդ մասին հաղորդում է Le Parisien-ը:
Սավենը ճամփորդությունը սկսել է Կանարյան կղզիներից և մտադիր է երեք ամսում հասնել Կարիբյան ծով:
Աղբյուրի փոխանցմամբ` տակառը պատրաստված է փայտից և կշռում է 450 կիլոգրամ: Երկարությունը 3 մետր է, լայնությունը`2 մետր:
Ծովագնացն ասել է, որ իր հետ վերցրել է մեկ շիշ գինի` Ամանորը նշելու համար:
Ճանապարհորդի հաշվարկով` տակառը նրան կտանի մինչև Բարբադոս կամ Կարիբյան մեկ այլ կղզի, լավագույն արդյունքի դեպքում` մինչև ֆրանսիական Մարտինիկի կամ Գվադելուպայի ափեր: Այդ դեպքում, ըստ նրա, ինքը փաստաթղթերի հետ կապված ավելի քիչ խնդիրներ կունենա: