Ճապոնիայում կվերսկսեն կետերի որսը
Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ դուրս է գալիս կետերի որսն արգելող միջազգային հանձնաժողովից, որով կկարողանա վերսկսել կետերի ադրյունագործական նպատակներով որսը։
Այս մասին, ըստ «Կյոդո» լրատվական գործակալության փոխանցման, ասել է Ճապոնիայի կառավարության խոսնակ Յոսիհուդե Սուգան։
Նա իր խոսքում շեշտել է, որ ներկայումս կետերի բավարար քանակություն կա, ըստ գիտնականների հաշվարկների, որպեսզի սկսվի նաեւ նրանց արդյունագործական օգտագործումը; Որսը կիրականացվի բացառապես Ճապոնիայի բացառիկ տնտեսական ջրերում։
Այն կմեկնարկի հաջորդ տարվա հուլիսի սկզբից։
Նշենք, որ կետերի որսն արգելված է 1982 թվականից։ Ճապոնիան որս իրականացրել է գիտահետազոտական նպատակների անվան ներքո, սակայն բնապահպանների դժգոհությունը ստիպել է նվազեցնել որսը տարեկան մինչեւ 1000 առանձնյակ։ Ճապոնիայում կետի մսի օգտագործումը սննդի մեջ համարվում է ազգային խոհանոցի ավանդույթ։