ԱՄՆ նախագահը կեղծ հիվանդությամբ խուսափել է բանակից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կես դար առաջ խուսափել է բանակային ծառայությունից կեղծ բժշկական ախտորոշմամբ։Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Ըստ պարբերականի հրապարակման, բժիշկը Թրամփի համար ախտորոշել է ոսկրային հիվանդություն և այդ դիագնոզով նա ազատվել է բանակից։ Այդ դիագնոզը նա արել է իբրև երախտագիտություն, քանի որ իր կլինիկան գտնվել է այն շենքում, որը պատկանել է Դոնալդ Թրամփի հորը։
Պարբերականի հաղորդած տեղեկությունը հաստատել է Էլիզա Բրաունստայնը՝ կեղծիքն արած բժշկի դուստրը։ Եթե այդ կեղծ դիագնոզը չգրվեր և Թրամփը զինակոչվեր, նա ամենայն հավանականությամբ կգնար բանակ Վիետնամի պատերազմի թեժ տարիներին։