Պորոշենկոն հաստատել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների ժամկետները
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է, որ նախագահական ընտրությունները երկրում կանցկացվեն նախատեսված ժամկետում:
«Մենք կպաշտպանենք ժողովրդավարությունը: Եվ մենք երաշխավորում ենք, որ նախագահի ընտրությունները հաստատ կկայանան 2019-ի մարտի 31-ին», - ТАСС գործակալության հաղորդմամբ՝ ասել է ուկրաինացի ղեկավարն Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստում:
Միևնույն ժամանակ վերջինս խոստովանել է, որ կցանկանար երկարաձգել ռազմական դրությունը երկրում: «Եթե ընտրությունները չլինեին, մենք կխնդրեինք Ռադային երակարձգել այն», - շեշտել է Պորոշենկոն:
Հիշեցնենք, որ այսօր լրացել է երկրի տասնյակ շրջաններում 30 օրով սահմանված ռազմական դրության ժամկետը, որից հետո Պորոշենկոն որոշել է չերկարաձգել այն: