Ադրբեջանական կողմը զորավարժությունների ընթացքում խախտել է հրադադարը
Ադրբեջանի զորամիավորումներից մեկը զորավարժություն է անցկացրել գիշերային պայմաններում՝ իրականացնելով նաև մարտական հրաձգություն ու արձակումներ։ Այս մասին հայտնի է դառնում երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունից։
Զորավարժություններին, ըստ հաղորդագրության, ներգրավվել են մոտոհրաձգային, հրետանային, զրահատանկային և ինժեներասակրավորային ստորաբաժանումներ։ Ինչ սցենարով են անցկացվել զորավարժությունները, չի ներկայացվում։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ադրբեջանական առաջապահ ստորաբաժանումները առաջնագծում էլ խախտում են հրադադարի մասին պայմանավորվածությունները։