Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ ԱԽ՝ Իսրայելի գործողությունների դեմ
Լիբանանի իշխանությունները մտադիր են բողոք ներկայացնել ՄԱԿ ԱԽ՝ իսրայելական ինքնաթիռների կողմից Սիրիային հարվածելու հետևանքով երկրի տարածք ներխուժելու և քաղաքացիական ինքնաթիռների համար վտանգ ներկայացնելու համար։ Այս մասին հայտարարել է Լիբանանի հասարակական աշխատանքների և տրանսպորտի նախարար Յուսեֆ Ֆինյանոսը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ իսրայելական ինքնաթիռները Սիրիային հարվածներ հասցնելիս հրաշքով չեն հարվածել Լիբանանի երկնքում գտնվող ուղևորատար ինքնաթիռներին։