Մարգարիտա Սիմոնյանը դարձել է 2018թ. Ռուսաստանում ամենացիտվող լրագրողը
Ռուսական «Մեդիալոգիա» ընկերությունը կազմել է ՌԴ-ում 2018թ. ամենաշատ ցիտվող լրագրողների վարկանշային աղյուսակը, որը գլխավորում է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Այս մասին Սիմոնյանը հայտնել է թվիթերյան իր էջում:
«Ահա, ես Ռուսաստանում ամենաշատ ցիտվող լրագրողն եմ, շնորհակալ եմ, որ կարդացել եք, լսել և մեջբերել իմ խոսքերը ամբողջ տարի»,- գրել է նա:
Առավել հաճախ հիշատակվել են լրագրողի խոսքերը Մեծ Բրիտանիայի կողմից Սկրիպալների թունավորման մեջ մեղադրվող Պետրովի և Բոշիրովի հետ հարցազրույցից հետո, ռեփեր Խասկիի՝ բանտից դուրս գալուն ՌԴ նախագահի ներկայացուցիչների միջամտելուց հետո արված գրառումը, ինչպես նաև գրառումը, որում նա РИА Новости գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկու կալանավորումը համարում է «վրեժ» Ղրիմի կամրջի կառուցման համար, գրում է Rusarminfo-ն:
Վարկանշային աղյուսակում Սիմոնյանին հաջորդել են «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը և մարզական մեկնաբան Դմիտրի Գուբերնիևը: