Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն այսօր Կադաստրի կոմիտեում էր (լուսանկարներ)
Քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն այսօր Կադաստրի կոմիտեում էր։ Նման ձևաչափով առաջին այս հանդիպմանը երկու կողմի պաշտոնյաները ավելի քան երկու ժամ քննարկեցին, թե մայրաքաղաքին առնչվող նույնանման հարցերում ինչպես պետք է աշխատեն Կադաստրն ու քաղապետարանը, որպեսզի, պարզ ասած՝ համընկնումներ, «տարաչափումներ» չլինեն, նախկինում եղածները վերացվեն, որպեսզի «մի ձեռքը մյուսին օգնի» … Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը (Sarhat Petrosyan) ներկայացրեց ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ կիրառվելիք՝ Կադաստրի համակարգում մշակված ծրագրերը, Քաղաքապետարանի ներկայացուցիչներն՝ իրենց նկատառումները։
Նման քննարկումները կշարունակվեն, տարեսկզբից կսկսվի առաջարկվող լուծումներին պաշտոնական տեսք տալու գործընթացը։