Բեռլինը դեմ է Եվրոպայում ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայմանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը դեմ է հանդես եկել Եվրոպայում միջուկային մարտագլխիկներով ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայմանը, եթե Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ) ԱՄՆ-ն դուրս գա:
«Եվրոպան ոչ մի դեպքում չպետք է վերածվի սպառազինությունների սանձազերծման շուրջը բանավեճերի հարթակի, - ասել է նախարարը DPA գործակալությանը տված հարցազրույցում: - Միջին հեռահարության նոր հրթիռների տեղակայումը Գերմանիայում մեծ դժգոհություն կառաջացնի»:
«Սպառազինությունների կուտակումը միանգամայն սխալ պատասխան կլիներ», - ընգծել է Մաասը՝ մեկնաբանելով ՄՓՀՀՊ-ի խախտման համար Ռուսաստանին առաջադրվող մեղադրանքները:
«1980-ական թվականների քաղաքաքականությունը չի օգնի պատասխանել այօրվա հարցերին», - հավելել է նա: