ԱՄՆ-ում թեթև շարժիչով օդանավ է կործանվել
Թեթև շարժիչով օդանավ է կործանվել ԱՄՆ Հարավային Դակոտայի նահանգի բնակելի շրջանում, մահացել է 1 մարդ, հայտնել է Daily Star բրիտանական թերթը:
Միջադեպը տեղի է ունեցել Սու Ֆոլս քաղաքում: Քաղաքի արտակարգ իրավիճակների գծով մենեջեր Ռեգան Սմիթը հայտարարել է, որ մահացածը գտնվում էր օդանավում:
Ավիաաղետի հետևանքով վնասվել է չորս բնակելի շենք, որոնցից երկուսն ավերված են:
Ոստիկանությունը շարունակում է որոնողական գործողությունը:
«Մենք դեռ հետաքննություն ենք անցկացնում, կարող են լինել այլ զոհեր», - նշել է Սմիթը:
Օդանավի կործանումը հետաքննելու համար հրավիրվել են Տրանսպորտում անվտանգության ազգային խորհրդի մասնագետները: