Մեկ օրում Սիրիա է վերադարձել 2 հազար փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում երկու հազար սիրիացիներ են վերադարձել հայրենիք, վկայում են Փախստականների ընդունման, բաշխման և տեղավորման կենտրոնի տվյալները:
«Անցած օրն օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 2 հազար փախստական, այդ թվում՝ Լիբանանից «Ջեյդեթ Յաբուս», «Թել Քալահ» անցակետերով՝ 1134 մարդ (340 կին, 579 երեխա), Հորդանանից «Նասիբ» անցակետով՝ 866 մարդ (260 կին, 442 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:
Ընդամենը 2018 թվականի հուլիսի 18-ից օտարերկրյա պետությունների տարածքից վերադարձել է 76 հազար 948 մարդ: