Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետները լքել են իրենց պաշտոնը
Սանկտ Պետերբուրգի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովն ընդունել է երկու փոխքաղաքապետներ՝ Միխաիլ Մոկրեցովի և Իգոր Ալբինի հրաժարականի դիմումներ:
Այս մասին հայտնում են քաղաքի վարչակազմից:
Մոկրեցովը ղեկավարում էր քաղաքի կառավարման ֆինանսական բլոկը, այժմ նրա պարտականությունները ժամանակավորապես կատարելու է Սերգեյ Մովչանը:
Ալբինը պատասխանատու էր կապիտալ կառուցապատման համար: Տվյալ բլոկը համակարգելու է Նիկոլայ Բոնդարենկոն: