Պուտինն ու Լուկաշենկոն որոշել են մինչև Ամանոր ևս մեկ անգամ հանդիպել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ մինչև տարեվերջ Պուտին-Լուկաշենկո ևս մեկ հանդիպման անհրաժեշտություն կա:
«Իսկապես, նեղ դաշնակցային հարաբերությունները ենթադրում են մեծ թվով հրատապ հարցերի առկայություն: Անխուսափելիորեն առաջանում են խնդրահարույց վիճակներ: Դրա համար, որպեսզի թույլ չտանք ինչ-որ հարցերում հակասություններ, երկու նախագահները որոշեցին կրկին հանդիպել»,- պարզաբանել է Պեսկովը:
Պեսկովը, սակայն, նշել է, որ հանդիպման հստակ օր դեռ որոշված չէ: Հիշեցնենք, որ Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել էին դեկտեմբերի 25-ին: