Դատարանը երկարաձգել է հորը սպանած Խաչատուրյան քույրերի տնային կալանքի ժամկետը
Խաչատուրյան քույրերին հաջողցեց խուսափել քննչական մեկուսարանից: Նրանք գտնվում են տնային կալանքում, երեքն էլ՝ երեք տարբեր բնակարաններում: Քննչական մարմինները թույլ են տվել նրանց դուրս գալ և անգամ շփվել միմյանց հետ:
Դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և քույրերի տնային կալանքի ժամկետը երկարաձգել է մինչև 2019 թվականի մարտի 28-ը: Ավելի վաղ դատարանը նման որոշում էր կայացրել միայն քույրերից կրտսերի՝ Մարիայի համար:
Հիշեցնենք, որ սպանության դեպքը տեղի էր ունեցել այս տարվա ամռանը: Խաչատուրյան քույրերը հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին, դաժանաբար սպանել էին Մոսկվայում, հունիսի 27-ին: Նրանք դանակի բազմաթիվ հարվածներ էին հասցրել Միխայիլին, որից հետո քննչական մարմիններին խոստովանել էին, որ դա արել են հոր դաժան վերաբերմունքի համար: