ԱՄՆ-ում նվիրատվությունների դույլի մեջ գտել են ավելի քան 3,5 հազար դոլարի մետաղադրամ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Լայթհաուս Փոյնթ քաղաքում անհայտ անձը «Փրկության բանակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության նվիրատվությունների դույլի մեջ է դրել 3 հազար 600 դոլար գումարի երեք ոսկե դրամ, հայտնում է South Florida Sun Sentinel-ը:
Դա մեքսիկական պեսո էր: Դրանցից յուրաքանչյուրը փաթաթված էր առանձին դոլարանոց թղթադրամով:
«Փրկության բանակի» տեղական բաժանմունքի զարգացման հարցերով տնօրեն Էլիս Գոսմանի խոսքով՝ անհայտ անձն արդեն մի քանի տարի Սուրբ ծնունդից առաջ կարմիր դույլերի մեջ է դնում ոսկե դրամներ, որոնք խնամքով փաթաթված են թղթադրամով:
Նվիրաբերված փողը կծախսվի անապահով ընտանիքների սնունդի եւ կացարանի համար, նաև տարբեր սոցիալական ծրագրերի: