Մինչև քանի տարեկանը կարելի է հավատալ Սանտա-Կլաուսին` ըստ Թրափի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յոթամյա երեխայի հետ զրուցի ժամանակ հարցրել է նրան, թե արդյոք հավատում է Սանտա-Կլաուսի գոյությանը։ Թրամփի զրույցի տեսաձայնագրությունը հրապարակվել է Daily Beast պորտալի թվիթերում։
Զրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թրամփն ու իր կինը՝ Մելանիան, հեռախոսով շնորհավորել են երեխաներին Սուրբ Ծննդյան առիթով։ Մելանիան երեխաներին ասել է «ոգևորող» բառեր, իսկ Թրամփը փորձել է «ցրել Սուրբ Ծննդյան կախարդանքը»։
«Դու դեռ հավատո՞ւմ ես Սանտային»,- հարցրել է ԱՄՆ նախագահը յոթամյա տղային։ Դրանից հետո նա նշել է, որ յոթ տարեկանում դրան հավատալը «նորմալ չէ»։
Տղայի արձագանքն անհայտ է։