Իրաքում Սուրբ Ծնունդը պաշտոնապես տոն է հայտարարվել
Իրաքի կառավարությունը Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն է հայտարարել: Ռիա նովոստիի հաղորդմամբ, կառավարությունը միաժամանակ ուրախ Սուրբ Ծնունդ է մաղթել քրիստոնյա քաղաքացիներին, նաև այն իրաքցիներին, որոնք տոնը նշում են ամբողջ աշխարհում:
Իրաքի քրիստոնյաներն առաջին անգամ են Սուրբ Ծնունդը նշում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրված տարածքներում: Մինչև Իրաքում ԱՄՆ ռազմական գործողությունը քրիստոնյաները 1,5 միլիոն էին, հիմա նրանց թիվը նվազել է մինչև 300 հազար: