Լուկաշենկոյի և Պուտինի բանակցությունները տևել եմ 4 ժամ
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններն ավարտել են: Զրույցըտևել է գրեթե 4 ժամ: Այս մասին հայտնում է Tass-ը:
Պուտինը հանդիպման սկզբում առաջարկել է բազմաստիճան ձևաչափ:
«Ես առաջարկում եմ նման կարգավորում. մենք կլսենք, թե ինչպես են մեր գործընկերներն աշխատել, այնուհետև պատվիրակություններին շփվելու հնարավորություն կտանք, իսկ Ձեզ այնուհետև ցանկանում եմ առանձին հրավիրել նախաամանորյա աշխատանքային ճաշի»,- ասել է Պուտինը՝ դիմելով Լուկաշենկոյին: Ողջույնի խոսքից հետո առաջնորդների զրույցը շարունակվել է փակ դռների հետևում:
Բանակցությունների ավարտից հետո Պուտինը փոքր ընդմիջում է վերցրել, որպեսզի զանգահարի 15-ամյա Արսլան Կաիպկուլովին, որը ծանր հիվանդությամբ է տառապում։ Վլադիմիր Պուտինը խոստացել էր իրականացնել տղայի ցանկությունը: Դրանից հետո ՌԴ նախագահը շարունակել է Լուկաշենկոյի հետ զրույցն աշխատանքային ճաշի ձևաչափով:
Ըստ փորձագետների՝ բանակցությունների առավել սուր հարցերից է եղել Մոսկվայի հարկային մանևրից Մինսկի եկամտի պակասի համար փոխհատուցման թեման: Ռուսական կողմին էլ անհանգստացնում է Բելառուսի կողմից Միութենական պետության մաքսային ռեժիմի խախտումների թեման: