Էրդողանը հայտարարել է, որ մեկնելու է Ռուսաստան՝ Պուտինի հետ զրուցելու
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտակա օրերին կայցելի Ռուսաստան՝ Սիրիայի հարցով բանակցություններ վարելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Էրդողանը նշել է, որ «այսօր-վաղը» Մոսկվա կժամանեն իր գործընկերները՝ քննարկելու Սիրիայում առկա իրավիճակը, իսկ հետո կժամանի նաև ինքը։
«Ենթադրում եմ, որ այնտեղ բանակցություններ կվարենք Պուտինի հետ։ Կարծում եմ՝ դա կլինի ակն ընդ ական հանդիպում»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Միաժամանակ, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ներկայումս Էրդողանի հետ հանդիպում Պուտինի օրակարգում չկա։