Ռոհանին հայտնել է՝ Իրանն ինչպես կարող էր նվազագույն վնաս ստանալ ԱՄՆ պատժամիջոցներից
ԱՄՆ պատժամիջոցները քիչ ազդեցություն կունենային տնտեսության վրա, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը:
Նշենք, որ Իրանում նոր տարին մեկնարկում է մարտի 21-ից:
«Եթե երկրում մասնավոր հատվածն ավելի ակտիվ դերակատարում ունենար և գործերի հիմնական մասը մասնավոր հատվածի հետ կապ ունենար, ապա ներկա դրությամբ երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ավելի փոքր ազդեցություն կունենային: Եթե բյուջեի բեռը կախված չլիներ նավթից՝ պատժամիջոցների ազդեցությունը, միանշանակ, ավելի փոքր կլիներ»,- ասել է Ռոհանին:
Իրանի նախագահը նաև ասել է, որ նման բարդ իրավիճակի պատճառը երկրում տնտեսական համակարգն է: