Մեդվեդևը ստորագրել է Ուկրաինայի դեմ պատժամիջոցների ընդլայնման որոշումը
Ռուսաստանն ընդլայնել է ավելի վաղ Ուկրաինայի դեմ սահմանած պատժամիջոցները, այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Ուկրաինայից ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակը, որոնց հանդեպ կկիրառվեն հատուկ սահմանափակումներ, ընդլայնվել է: Ես ստորագրել եմ համապատասխան որոշումը», - տեղեկացրել է Մեդվեդևը Twitter-ի իր պաշտոնական էջում:
Նա ընդգծել է, որ այդ քայլին իրենք դիմել են ի պաշտպանություն ՌԴ պետության, քաղաքացիների ու ընկերությունների:
Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հաստատել էր ուկրաինական 68 ընկերությունների և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող 322 ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցների փաթեթը: