Կայացել է Գրողների միության մրցանակաբաշխությունը
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, կայացել է Գրողների միության ամենամյա գրական մրցանակաբաշխությունը և պարգևատրվել լավագույն ճանաչված գործերի հեղինակները:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորել է պարգևատրվածներին և հույս հայտնել, որ հաջորդ տարի գրողներն ավելի ակտիվ գործունեություն կծավալեն:
«2018թ. ընթացքում շուրջ 40՝ տարբեր սերնդի գրողներ, արժանացել են տարբեր մրցանակների: Այս տարի նաև նոր մրցանակաբաշխություններ ենք իրականացրել, որոնց նպատակը մեկն է` խրախուսել հայ գրողներին»,- ասաց գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Իրականացվող 11 մրցանակաբաշխություններից են Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակը, ԵԿՄ-ի հետ համատեղ իրականացվող Վազգեն Սարգսյանի անվան մրցանակաբաշխությունը, Երիտասարդ գրականագետների, Հրանտ Մաթևոսյանի անվան, Մայր աթոռ սուրբ էջմիածնի «Կանթեղ», Պաշտպանության նախարարության մրցանակաբաշխությունը, մշակույթի նախարարության կողմից այս տարի իրականացված մրցանակաբաշխությունը, ՀՀ նախագահի մրցանակը՝ նախատեսված թե՛ ավագ և թե՛ երիտասարդ գրողների համար և այլն: