Բազմաթիվ անհետ կորածներ ու զոհեր Ինդոնեզիայում. ցունամին ցավալի հետևանքներ ունեցավ (լուսանկարներ)
Ինդոնեզիայում շարունակում է ավելանալ ավերիչ ցունամիի զոհերի թիվը: Այն հասել է 429-ի, ևս 128-ը համարվում են անհետ կորած, գրում է Daily Mail-ը:
Որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն նաև այսօր՝ դեկտեմբերի 25-ին, սակայն հորդառատ անձրևները խոչընդոտում են դրանց: Բացի այդ, պաշտոնյաները խոստովանել են, որ ողջ մարդկանց գտնելու հույսը չնչին է:
Այժմ հիմնական ջանքերը կուղղվեն ավելի քանի 1400 տուժածներին բուժօգնություն ցուցաբերելուն և շուրջ 16 000 անօթևան մնացածների համար ապաստան գտնելուն:
Ցունամիի առաջացման պատճառը հավանաբար հրաբխային ծագման Կրակատաու կղզում հրաբխի ժայթքումից առաջացած ցնցումն է եղել: 1883թ.-ին միևնույն հրաբխի ժայթքման հետևանքով առաջացած մի շարք ցունամիներ 36 000 մարդու կյանք էին խլել: