Աֆղանստանի մայրաքաղաքում կառավարական շենքի վրա հարձակման հետևանքով զոհվել է 43 մարդ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կառավարական շենքի վրա հարձակման հետևանքով մահացել է 43 մարդ, գրում է «Коммерсантъ»-ը:
Աղբյուրը նաև հայտնում է նվազագույնը 10 տուժածի մասին:
Նշվում է, որ տարեվերջին իրականացված այս հարձակումն Աֆղանստանում անցնող 2018 թվականին իրականացված հարձակումներից ամենամահաբերներից է համարվում:
Ավելի վաղ հաղորդվել էր 29 զոհի մասին:
Զինված անձինք հարձակում են գործել կառավարական շենքի վրա, որտեղ տեղակայված է Հանրային աշխատանքի նախարարության շենքը: Հարձակման պահին շենքում գտնվել է 350 մարդ, ավելի ուշ նրանց դուրս են բերել զինվորականները:
Հայտնի է, որ հարձակումն իրականացրել են 4 գրոհայիններ, նրանցից 3-ը ոչնչացվել են զինվորականների պատասխան գործողությունների ժամանակ, ևս 1-ն ինքնասպան է եղել մեքենայում ինքնապայթեցման միջոցով:
Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: