Ո՞վ է տարվա ամենանորաոճ տղամարդը ըստ GQ ամսագրի (լուսանկարներ)
Ամերիկացի երգիչ և դերասան Նիք Ջոնասը GQ ամսագրի վարկածով տարվա ամենանորաոճ տղամարդ է ճանաչվել, գրում է The Independent-ը:
Քվեարկությունն անցկացվել է ամսագրի կայքում: Ընթերցողները 64 թեկնածուներից ընտրել են իրենց ֆավորիտին: Ջոնասի գլխավոր մրցակիցներն են եղել դերասաններ Ջեֆ Գոլդբլումը և Ռայան Ռեյնոլդսը, ինչպես նաև երգիչ Ջոն Լեջենդը:
Հայտնի է, որ Պրիյանկա Չոպրայի հետ հարսանիքի ժամանակ, որը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին, դերասանն օրվա ընթացքում մի քանի անգամ փոխել է հագուստը:
Դերասանն Instagram-ի իր էջում իր մանկական լուսանկարներից է հրապարակել ու գրել. «Ինչպես հիմա, առաջ նույնպես ես միայն մի բան էի ուզում՝ լինել նորաոճ: Ոչ թե պարզապես նորաոճ, այլ ամենանորաոճը, և չնայած նպատակիս հասնելու համար ինձնից 26 տարի պահանջվեց, ես ուրախությամբ եմ ընդունում նորաոճ լինելուն ուղղված իմ անխոնջ ջանքերի հատուցումը»:
Ջոնասը նաև շնորհակալություն է հայտնել իր ոճաբանին և երկրպագուներին: Ավելի քան մեկ միլիոն մարդ հավանել է հրապարակումը: