Իրաքում Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն է հռչակվել
Իրաքի կառավարությունը Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն է հռչակել երկրում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության թվիթերյան միկրոբլոգից:
«Իրաքի կառավարությունը Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն է հռչակում ամբողջ Իրաքում: Ուրախ Սուրբ Ծնունդ մեր բոլոր քրիստոնյա քաղաքացիներին, իրաքցիներին և բոլոր նրանց, ովքեր ամբողջ աշխարհում տոնում են Սուրբ Ծնունդը»,- ասված է գրառման մեջ:
Ինչպես նշում է Al-Arabia հեռուստաալիքը՝ Իրաքի քրիստոնյաներն առաջին անգամ են Սուրբ Ծնունդը տոնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրված տարածքներում: Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողություններից առաջ երկրի քրիստոնյա բնակչությունը 1,5 մլն էր, որն այժմ կրճատվել է՝ հասնելով 300 հազարի: