Քո մեջ մի ամբողջ կյանք է ապրում, իմ կյանքը...
Այժմ դու իմն ես, և ինձ համար այլևս մեկ չէ… ամեն ինչ իմաստ է ստացել…ամեն ինչ գունավորվել է…
Քո մեջ ես գտել եմ լույսը, որ ինձ համար է…և գալիս եմ դեպի այն. միայն խնդրում եմ բաց չթողնես ձեռքս…չեմ ուզում մոլորվել: Սեղմիր ամուր և տար ինձ քեզ հետ, տար հեռո˜ւ-հեռո˜ւ.. դեպի մեր աշխարհ, ուր միայն մենք ենք ու մեր խենթությունները…
Ես որսում եմ միասին անցկացրած ամեն վայրկյան, սիրով լի ամեն հայացքդ, երջանկության թեթև ժպիտդ և պահում ամո˜ւր-ամո˜ւր:
Դու իմ երկրորդ շնչառություն, իմ ուրախություն…սիրում եմ քեզ…
Քո մեջ մի ամբողջ կյանք է ապրում, իմ կյանքը…
Սաթինե Թադևոսյան