Դեկտեմբերի 30-ը կլինի ամենածանրաբեռնված օրը Մոսկվայի օդանավակայանների համար, արտասահմանյան չվերթների առաջատար հնգյակում Երևանն է
Դեկտեմբերի 30-ը կդառնա տարվա ամենածանրաբեռնված օրը Մոսկվայի օդանավակայանների համար, այս մասին պարզ է դարձել ավիատոմսերի ամրագրմամբ զբաղվող Aviasales ծառայության փորձագետների անցկացրած հետազոտությունից:
Ինչպես գրում է lenta.ru-ն, հենց դեկտեմբերի 30-ին է բաժին հասել տոնական բոլոր ամրագրումների 25 տոկոսը: Մասնագետները խորհուրդ են տվել թռիչքի պատրաստվողներին այդ օրն օդանավակայան ժամանել ոչ ուշ, քան թռիչքից 3 ժամ առաջ և օգտվել առցանց գրանցման ծառայությունից ՝ թռիչքի համար համապատասխան կտրոնը հնարավորինս վաղ ստանալու համար:
Ի դեպ, դեկտեմբերի 30-ի ամրագրումների մեջ ներքին չվերթների ամենատարածված ուղղությունը Սոչին է: Երկրորդ տեղում է Սիմֆերոպոլը, որին հաջորդում են Կրասնոդարը, Միներալնիե Վոդին և Դոնի Ռոստովը: Իսկ ահա արտասահմանյան չվերթների հնգյակում են Երևանը, Քիշնևը, Թբիլիսին, Ստամբուլն ու Պրահան: