Թրամփը կրկին քննադատության է ենթարկել Պենտագոնի ղեկավարին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը, որի հեռացման մասին հայտնի դարձավ օրերս, բավականաչափ ուշադրություն չէր դարձնում այն խնդրին, որ ԱՄՆ-ն անhարկի մեծ գումարներ է ծախսում այլ երկրների պաշտպանությունն ապահովելու վրա:
Twitter-ի իր պաշտոնական էջում Թրամփը նշել է, որ այդ սխալը կուղղվի մոտ ապագայում:
«Մենք ակտիվորեն սուբսիդավորում ենք բավականին հարուստ երկրների բանակներ ամբողջ աշխարհում, ընդ որում՝ այդ նույն երկրներն օգտագործում են ԱՄՆ-ին ու ամերիկացի հարկատուներին: Գեներալ Մեթիսը դրանում խնդիր չէր տեսնում»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Հայտնի է, որ Մեթիսը կլքի իր պաշտոնը 2019 թվականի փետրվարին: Նրա լիազորությունները կկատարի Պենտագոնի փոխղեկավար Պատրիկ Շանահանը: