Էրդողանն ակնարկել է, որ թուրքական ԶՈւ-ն կարող է ներխուժել նաև իրաքյան Սինջար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնարկել է, որ իրենք կարող են ռազմական գործողություններ ձեռնարկել քուրդ զինյալների դեմ նաև իրաքյան Սինջարում, այս մասին գրում է demokrathaber.org կայքը:
«Սինջարը նույնպես անվտանգ վիճակի կբերենք, այնտեղի համար էլ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում արդեն»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը պնդել է, որ թուրքական ԶՈւ-ն Սիրիայում և Իրաքում պետք է պաշտպանի տեղի բնակչությանն ահաբեկչությունից, այդ թվում՝ քուրդ զինյալներից, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում:
Օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ն մոտ ժամանակներս կներխուժի Սիրիայի տարածք՝ Եփրատի արևելյան ափին դիրքավորված քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություն իրականացնելու համար: