Իսրայելի խորհրդարանը լուծարվում է, տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Իսրայելի իշխող խորհրդարանական ուժը որոշում է կայացրել լուծարել խորհրդարանը: Երկրում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը:
Ըստ նախնական տեղեկատվության, արտահերթ ընտրությունները կկայանան գալիք տարվա գարնանը՝ հավանաբար ապրիլի 2-ին կամ 9-ին:
Նշվում է, որ իրադարձությունները նման ընթացք են ստացել, երբ երբ իշխող «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ դեմ կքվեարկի Հարեդի հուդայականությանը հարող հրեաներին իսրայելական բանակ զորակոչելու մասին որոշմանը:
Կուսակցության առաջնորդի այս հայտարարությունը տարաձայնությունների տեղիք է տվել իշխող կոալիցիայի ներսում:
Իսրայելում Հարեդի հուդայականությանը հարող կրոնական ուղղության շահերը հիմնականում ներկայացնում են ծայրահեղ կրոնապաշտ ու պահպանողական ուժերը, որոնք դեմ են արտահայտվում պետական քաղաքականության մեջ հրեաների սուրբ գրքի՝ Թորայի պատվիրաններից անգամ աննշան շեղվելուն:
Այդ համայնքի ներկայացուցիչ հրեա պատգամավորները սկզբունքի համաձայն անգամ չեն զբաղեցնում նախարարի պաշտոն: