Թուրքիայի Զինված ուժերը սիրիական Իդլիբում գտնվում է Սիրիայի իշխանությունների համաձայնությամբ. Լավրով

Թուրքիայի Զինված ուժերը սիրիական Իդլիբում գտնվում է Սիրիայի իշխանությունների համաձայնությամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «РИА Новости» գործակալությունը:
Լավրովը շեշտել է, որ այս տարվա սեպտեմբերին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հուշագիրը՝ կապված Իդլիբում իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերի հետ, արդյունք է ավելի վաղ Աստանայի բանակցություններում ձեռք բերված համաձայնությունների:
«Այսպիսով, Սիրիայի այդ հատվածում թուրքական ԶՈւ-ի ներկայությունը համաձայնեցված է Սիրիայի իշխանությունների հետ, որոնք ողջունել են Սոչիում կնքված հուշագիրը»,- նշել է Լավրովը: