ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացրել է Բարսելոնայում ահաբեկչական հարձակումների հնարավորության մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտը սոցիալական ցանցերում նախազգուշացրել է Սուրբ Ծննդյան եւ Նոր տարվա տոների ընթացքում Բարսելոնայում ահաբեկչական հարձակումների հնարավորության մասին: Մասնավորապես, ըստ գերատեսչության, դա կարող է տեղի ունենալ հետիոտների համար նախատեսված Ռամբլա փողոցում:
Նախազգուշացումը տեղադրված է Twitter-յան էջում, որտեղ տեղադրվում են արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար իրազեկումները: Պետդեպարտամենտը կոչ է անում զգույշ լինել հատկապես ավտոտրանսպորտի երթեւեկության հատվածներում: Հաղորդվում է, որ ահաբեկիչները կարող են հարձակվել առանց նախազգուշացման՝ թիրախավորելով զբոսաշրջային վայրերի եւ տրանսպորտային հանգույցների վրա, հաղորդում է РИА Новости-ն: