Իրանում ՀՀ դեսպանն այցելել է հաշմանդամություն ունեցող երեխաների Թեհրանի «Ակունք» հայկական կենտրոն
Դեկտեմբերի 23-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց հաշմանդամություն ունեցող երեխաների Թեհրանի «Ակունք» հայկական կենտրոն:
ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ դեսպանը շնորհավորեց կենտրոնի սաներին, տնօրինությանը (ի դեմս՝ տնօրեն Անգինե Մարգարյանի) եւ բոլոր աշխատակիցներին գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Կենտրոնի սաները հյուրերին ներկայացրեցին իրենց կարողությունները երաժշտության եւ արտասանության ոլորտներում:
Այցին մասնակցում էին նաեւ դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Արթուր Ազնավուրյանը եւ դեսպանության երրորդ քարտուղար Արթուր Հակոբյանը: