Փորձառու և հեռատես քաղաքական գործիչ, իր երկրի իսկական առաջնորդ. Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան 57-ամյակի կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան կապակցությամբ և շնորհավորական ուղերձում ընդգծել քաղաքական գործչի «հեղինակությունն ու փորձը», հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Իլհամ Ալիևն այսօր նշում է ծննդյան 57-րդ տարեդարձը: Շնորհավորական ուղերձում ռուսական պետության ղեկավարն ընդգծել է, որ Ալիևն «իր համաքաղաքացիների շրջանում ու արտերկրում արժանի հեղինակություն է վայելում որպես փորձառու և հեռատես քաղաքական գործիչ, իր երկրի իսկական առաջնորդ»:
Բացի այդ, Պուտինը բարձր է գնահատել Ալիևի ներդրումը Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում, նաև հույս է հայտնել կառուցողական երկխոսության ու համատեղ սերտ աշխատանքի շարունակման հարցում:
«ՌԴ նախագահն Ադրբեջանի նախագահին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և պետական գործունեության մեջ հաջողություններ»,- նշվում է հեռագրում: