Իսրայելի զինվորականները կրակոցներ են արձակել Սիրիայի սահմանին
Իսրայելի զինվորականները Սիրիայի սահմանին կրակոցներ են արձակել զինված մարդկանց խմբի վրա: Այս մասին հաղորդվում է Իսրայելի բանակի թվիթերյան էջում:
«Իսրայելական զորքը կրակ է արձակել զինված կասկածելի անձանց ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից հավելել են, որ զինված մարդիկ Իսրայելի ուղղությամբ հատել են սիրիական սահմանի մոտ գտնվող «Ալֆա» գիծը, փոխանցում է Gazeta-ն: