ԱՄՆ նախագահը չի փոխի Սիրիայից զորքերի դուրսբերման մասին որոշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի փոխի իր որոշումը Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին, չնայած Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականին։ Այս մասին ABC հեռուստաալիքին հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայք Մալվանին՝ նշելով, որ երկու տարվա աշխատանքի արդյունքը տեսանել է։
Սպիտակ տունը դեկտեմբերի 18-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը սկսում է Սիրիայից զորքերի դուրսբերումը, սակայն ԻՊ-ի նկատմամբ հաղթանակը չի նշանակում կոալիցիայի գոյության ավարտ։
Իր հերթին CNN հեռուստաալիքը, հղում անելով ՊՆ-ում իր աղբյուրին, հայտնում է, որ Սիրիայից զորակազմի դուրսբերման հրամանն արդեն ստորագրվել է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթուղթը կարգավորում է ԱՄՆ զորքերի դուրբերման ժամկետներն ու ընթացքը, սակայն հավելյալ տեղեկություններ չի հայտնել։
Երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խորին ափսոսանք էր արտահայտել՝ կապված Թրամփի որոշման հետ։
«Դաշնակիցը պետք է հուսալի լինի․․․Խորապես ցավում եմ Սիրիայի վերաբերյալ ընդունված որոշման համար»,-ասել է Մակրոնը Չադում ասուլիսի ժամանակ, փոխանցում է Reuters-ը։