ԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է մարդկանց ավելի զգոն լինել
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է Բարսելոնայում, մասնավորապես՝ Լա Ռամբլա հետիոտնային փողոցում, ահաբեկչական հարձակումների հավանականության մասին՝ կոչ անելով մարդկանց ավելի զգոն լինել:
«Սուրբծննդյան ու ամանորյա տոների ժամանակ ծայրաստիճան զգուշություն ցուցաբերեք բարսելոնական Լա Ռամբլա շրջանի այն վայրերում, որտեղ տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ ավտոբուսների երթևեկություն կա: Ահաբեկիչները կարող են հարձակվել գրեթե առանց նախազգուշացման», - ասվում է Պետդեպի թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ հարձակման դեպքում որպես թիրախ կընտրվեն զբոսաշրջային վայրերը, տրանսպորտային հանգույցներն ու այլ հասարակական վայրեր: