Ինդոնեզիայի ցունամիին հաջորդում է ուժգին երկրաշարժը (լուսանկարներ)
Ինդոնեզիայի Արևմտյան Սումատրա կղզու ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել 5.0 մագնիտուդ ուժգնությամբ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են 14:03-ին (18:00 երևանյան) Տիկու քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք ընկած հատվածում: Երկրաշարժի օջախը գտնվել է 105.8 կմ խորությամբ:
Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան ցունամի է հարվածել Ինդոնեզիայի արևմտյան շրջանում գտնվող Զոնդյան նեղուցի ափերին, ինչի հետևանքով հարյուրավոր տներ են ավերվել: Վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 222-ի, կան հարյուրավոր տուժածներ և տասնյակ անհետ կորածներ:
Երկրի իշխանությունները հայտարարել են, որ ցունամին կարող էր պայմանավորված լինել ստորջրյա սողանքով, որի պատճառն է դարձել Անակ-Կրակատաու հրաբխի ակտիվությունը: